211652_close_icon
views-count17774 դիտում article-date 15:04 27-04-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը Toyota Tundra-ով կոտրել է վճարային տերմինալն ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Toyota Tundra մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի 10 շենքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գոհար Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Մեսրոպ Կարապետյանը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Սևակ  Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր