211652_close_icon
views-count41431 դիտում article-date 10:23 02-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է ծառին, կոտրել հսկայական ժամացույցն ու հայտնվել մայթին․ օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Իլոնա Ա․-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառին, այնուհետև տեղադրված հսկայական ժամացույցին և հայտնվել հետիոտնային հատվածում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների շտապօգնության խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արման Խալաթյանը, Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր