Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Սամվել Ն.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի դեմ պայքարել են «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռաֆայել Գալստյանն ու կրտսեր պարեկ Տարոն Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։