211652_close_icon
views-count33657 դիտում article-date 11:23 16-07-2022

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 36-ամյա վարորդը խմած տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կիսակողարջված վիճակում հայտնվել մայթին․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 16-ին, կասկադրոյական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հովիկ Իսրայելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցից դեպի Արագածի փողոց տանող հատվածում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունը, խաչմերուկի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բնակչի սեփական տան ցանցե պարսպի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Վահան Գյուլամիրյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, տապալված բետոնե էլետրասյունը նորով փոխարինելու աշխատանքներ։

Էլեկտրասյան տապալման հետևանքով ամբողջ էլետրալարերը լվացքի պարանի նման՝ մի մասը հայտնել են օդում, մի մասը՝ գետնին։

Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահան Գյուլամիրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

Դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ում քաղաքացիները խնդրեցին, որպեսզի նշված խաչմերուկում տեղադրվեն արհեստական անհարթություններ, քանի որ վթարների պակաս չկա։ Ռ․ Մկրտչյանն էլ խոստացավ՝ իշխանությունների քննարկել այդ հարցը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր