46607 դիտում
12:22 21-12-2022
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են Toyota Corolla-ն ու Hyundai-ն, վերջինս էլ կոտրել է Telcell վճարային տերմինալն ու Mr. Gyros-ի գովազդային ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիարվորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Mr. Gyros-ի դիմաց տեղադրված Telcell վճարային տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, Mr. Gyros-ի դիմաց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռուբիկ Սահակյանն ու Խաչիկ Զաքարյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենաները Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էմիլ Նուրիջանյանն ու Աղասի Գրիգորյանը տեղափոխում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+