Չավուշօղլուի ցույց տված ժեստի համար Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. Armtimes.com
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ուրուգվայի հայ համայնքին ուղղված նացիստական ժեստից հետո այդ երկրի արտգործնախարարը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին ապրիլի 25-ին կանչել է ԱԳՆ՝ Էստևեզի պալատ։
Ըստ Armtimes.com-ի, տեղեկությունը հայտնում է elpais.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։
Մեքենայով դուրս եկող Չավուշօղլուն, որը, տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել «մարդասպան», ի պատասխան վանկարկումների՝ լայն ժպտում է և մատներով ցույց տալիս ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը: