Գաղտնալսման համար Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպանը
Անկարայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էբերհարդ Փոլը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որպեսզի պարզաբանումներ տա՝ կապված Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Դա պարզապես անթույլատրելի է բարեկամական և եղբայրական պետությունների հարաբերություններում, նրանց միջև պետք է լինի միմիայն վստահություն և հարգանք»:
Նշենք, որ օգոստոսի 16-ին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության կողմից Թուրքիայի տարբեր կառույցներին գաղտնալսելու մասին տեղեկությունը հրապարակեց «Spiegel» շաբաթաթերթը, ըստ որի Գերմանիայի դաշնային հետախուզությունն ունի այն երկրներիի ցուցակը, որտեղ դեռ 2009 թվականից պետք է իրականացներ գաղտնալսում: