38531 դիտում
16:17 22-04-2022
Արաբկիրի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում պարզել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակի նկատմամբ սրբապղծություն կատարողներին և հայտնաբերել գողացված դիմաքանդակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 21-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայական աշխատանքներ, հայտնաբերել են Երևանում օրեր առաջ Արաբկիրի թաղապատերանի դիմաց Վահագն Դավթյանի այգում տեղադրված Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողացած ստահակներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Գ․-ն։
Ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերի մեկին հարակից ավտոտնակի մոտ բետոնե հարթակին հենված մետաղյա թիթեղի տակից հայտնաբերել են գողոնն ամբողջությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օրից համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարեդարձը: Ողջ հայությունը պայքարում է Ցեղասպանության ճանաչման համար, մինչդեռ Երևանում ճիվաղը կամ ճիվաղները վանդալիզմ են իրականացրել:
Արաբկիր վարչական շրջանում ստահակը կամ ստահակները պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+