211652_close_icon
views-count17815 դիտում article-date 19:48 20-04-2022

Վանդալիզմ՝ Երևանում. ստահակը կամ ստահակները գողացել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը, որը գտնվում էր Արաբկիրի թաղապետարանի «քթի տակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի օրից համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարեդարձը:
Ողջ հայությունը պայքարում է ցեղասպանության ճանաչման համար, մինչդեռ Երևանում  ճիվաղը կամ ճիվաղները վանդալիզմ են իրականացրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում ստահակը կամ ստահակները պոկել ու գողացել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց՝ Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  հուսով է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Արաբկիրի թաղապետարանի «քթի տակից» կատարված վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները կհայտնաբերվեն ու այդ սրբապիղծները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության:


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր