211652_close_icon
views-count4055 դիտում article-date 16:01 14-04-2022

«Վլադիմիր Պուտինին պետք է պարտության մատնել, այլապես Եվրոպայում խաղաղություն չի լինի»․ Ալար Կարիս

Համերաշխության այցով նախօրեին Կիև մեկնած Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ավելացնել օգնությունը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինային: Հաղորդում է «Ազատությունը»։

Նախքան Զելենսկուն հանդիպելը չորս նախագահներն այցելել են Կիևի մարզի այն շրջանը, որտեղ արձանագրվել են ռուսական բանակին վերագրվող պատերազմական հանցագործությունների փաստերը: Մոսկվան կտրականապես հերքում է պատերազմի հանցագործությունների հետ առնչությունը:

«Սա պատերազմ չէ, սա ահաբեկչություն է: Եթե մեկը զինվորներ է ուղարկում բնակելի թաղամասեր ռմբահարելու, քաղաքացիական անձանց սպանելու համար՝ դա պատերազմ չէ, դա արդեն ավազակություն է և ահաբեկչություն»,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Լեհաստանի և Բալթյան երեք հանրապետությունների նախագահները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է դատական պատասխանատվության ենթարկվի պատերազմի հանցագործությունների համար:

«Նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է պարտության մատնել այս պատերազմում, այլապես Եվրոպայում խաղաղություն չի լինի»,- ասել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը:

Դուդայից և Կարիսից զատ Ուկրաինա են մեկնել Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գինտանաս Նաուսեդան և Էգիլս Լևիտսը:

Նմանատիպ նյութեր