«Ալաշկերտը» պարտության է մատնել թուրքական ակումբին
Այսօր «Ալաշկերտը» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Թուրքիայի Բոլու քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Հայակական թիմի մրցակիցը Թուքիայի Սուպերլիգայի ներկայացուցիչ «Բալիկեսիրսպոր» թիմն էր։
Ալաշկերտցիները գերազանց խաղ են ցուցադրել ողջ 90 րոպեների ընթացքում և մեկական գոլ են խփել յուրաքանչյուր խաղակեսում՝ 2։0։ Առաջինը հաջողության է հասել լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, այնուհետև խաղընկերների հաղթանակը դիպուկ հարվածով ամրապնդել է «Ալաշկերտի» նորեկ Արամ Բարեղամյանը։
Հուլիսի 21-ին առավոտյան «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և մինչ առաջնության մեկնարկը մարզումները կշարունակի «Նաիրի» մարզադաշտում: