«Բորուսիա»-ն մտադիր է պարտության մատնել «Բավարիա»-ին. Կրուզե
Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մաքս Կրուզեն Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղից առաջ շատ լուրջ է տրամադրված: Ֆուտբոլիստը խոստանում է, որ ինքը և իր խաղընկերները ամեն ինչ կանեն, որպեսզի Պեպ Գվարդիոլայի թիմին առաջին պարտությունը գրանցեն ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք ցանկանում ենք ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը հասցնենք «Բավարիա»-ին: Բայց եթե մենք նույնիսկ հաղթենք նրանց, միևնույնն է մյունխենցիները կմնան նպաստավոր դիրքում: Առաջին շրջանում մենք ապացուցեցինք, որ ունակ ենք նրանց հետ հաջող խաղալ: Գլխավորը մեր շանսին սպասելն ու դրանից օգտվելը»,- ասել է Կրուզեն: