211652_close_icon
views-count979 դիտում article-date 15:09 14-04-2022

Արտաշես Թումանյանը կարևոր հանդիպումներ է ունեցել Աշխաբադում

Ս.թ. ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր