Արտաշես Թումանյանը կարող է նշանակվել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, ՀՀ նախագահը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տևական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, և օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը:
Ինչ վերարերում է ԻԻՀ-ում ՀՀ ներկայիս դեսպան Գրիգոր Առաքելյանին, առայժմ հայտնի չէ՝ նա դիվանագիտական առաքելությունը շարունակելու է մեկ այլ երկրում, թե ոչ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ասել է, որ նման արցի տեղեկությունները ճիշտ կարող են դառնալ միայն ՀՀ Նախագահի հրամանագրի հրապարակման պարագայում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։