ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ազգային թանգարանի տնօրենի հետ
Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի գլխավոր տնօրեն Ջեբրայիլ Նոուքյանդեի հետ:
Քննարկվել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համատեքստում դեսպանը հայտնել է երկու հաստատությունների միջև համագործակցության իրավական հիմք ձևավորելու շուրջ հայկական կողմի պատրաստակամությունը:
Այնուհետև Ջեբրայիլ Նոուքյանդեի ուղեկցությամբ կատարվել է շրջայց թանգարանով՝ նախաիսլամական շրջանի պատմության սրահներ, որտեղ ՀՀ դեսպանը ծանոթացել է Իրանի հնագույն պատմությանը վերաբերվող բազմաթիվ ցուցանմուշների: