211652_close_icon
views-count22623 դիտում article-date 12:58 13-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ «Ռոտոնդա» սգո ծառայությունների սրահի դիմաց բախվել են բեռնատար Газел-ն ու 06-ը. վերջինս վերածվել է մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Ռոտոնդա» սգո ծառայությունների համալիրի դիմաց բավել են ВАЗ 2106 և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները;

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն 06-ը ամբողջովին վերածվել է մետաղի ջարդոնի։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Օերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր