78168 դիտում
13:13 28-11-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահի դիմաց, բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60636 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ