52318 դիտում
11:50 13-08-2021
Խոշոր ավտովթար Երևանում․ Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն, BMW-ն էլ բախվել է ծառին հետո կայանված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ․ ավտոմեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում, Արաբկիր թաղապետարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Արմեն Մուսայելյանի BMW մակնիշի 88 MS 888 համարանիշի, 26-ամյա Արման Նազարեթյանի Mitsubishi մակնիշի 79 NZ 700 համարանիշի, Nissan Teana մակնիշի 36 AT 368 համարանիշի և Honda Fit մակնիշի 36 UC 183 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ին, ապա առաջ ընթացել ու բախվել ծառին, ապա նորից առաջ ընթացել ու բախվել ճանապարհին կայանված Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Անուշ Ներսիսյանին պատկանող Nissan Teana և Երևանի բնակիչ 25-ամյա Արսեն Թովմասյանին պատկանող Honda Fit ավտոմեքենաներին, ապա հայտնվել կանաչ գազոնում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+