211652_close_icon
views-count35290 դիտում article-date 14:38 10-04-2022

Մինչ Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե երևանցիների համար ստեղծվելու է բարեկեցիկ կյանք, Աջափնյակում դպրոցը, մանկապարտեզն ու մի քանի շենքեր հայտնվել են կոյուղաջրերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում:

Այօսր՝ ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «1 ամիս է, Մարգարյան 11 շենքի բակում կոյուղաջրերի համար նախատեսված դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս ու ողողում  մի քանի շենքերի հարևանութամբ գտնվող դպրոցի ու մանկապարտեզի տարածքը:

Գրեթե ամեն օր բնակիչներով զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», այնտեղից պատասխանում են, թե ձեր հայտը գրանցված է, մեկ էլ չգիտես խելքներին ինչ է փչում, ասում են, թե դա մեր գործը չի, Երևանի քաղաքապետարանի գործն է: Երևանի քաղաքապետարան էլ զանգահարում ենք, նրանք էլ գցում են «Վեոլիա Ջրի», վրա: Քաղաքապետարանի, «Վեոլիա Ջրի» անպատասխանատու պաշտոնյաների պատճառով մի քանի շենքեր, դպրոց ու մանկապարտեզ հայտնվել են խոլերայի գրկում:

Կանոնավոր  վճարումները կատարում ենք «Վեոլիա Ջրին», իսկ հիմա այդ ընկերությունը ասես տզի նման նստած լինի մեր ուսերիին: 1 օր վճարումը ուշացնենք, ջուրը կկտրեն վրեքներս, բա որ մի ամիս ա էս հակասանիտարական վիճակն, ա ո՞վ է ձգելու «Վեոլիա Ջրի», գյամերը: Եթե Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները մի քիչ մտածեին  մեր մասին, կարող էին «Վեոլիա Ջրին» ստիպեին, որ  այս հարցը կարգավորեր:

Մեր ուզածը շատ բան չի: Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը ստանում ենք ոչ մարդկային վերաբերմունք սպառողի նկատմամբ:

Մնում է, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը իր տեղակալներից  մեկին գործուղի այս կողմերը, ով սեփական աչքով կտեսնի, թե ինչ բարձիթողի վիճակ է:

Ասում են՝ պայքարում ենք կորոնայի դեմ: Եթե էս ձև եք պայքարում, չեք վերացնում այս հակասանիտարական վիճակը, ապա հարամ լինի  էն գործը, որ դուք եք անում: Առավոտից իրիկուն դարձել ենք «Վեոլիա Ջրի», համար հեռախոսահամար հավաքող: Գոնե հիմա մի քիչ մարդ եղեք ու մտածեք էս խնդիրը արագ լուծելու ուղղությամբ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կոյուղաջրերը հոսում ու ողողում են դպրոցի, մանկապարտեզի, մի քանի շենքերի բակեր, անգամ հոսում են աղբի համար տեղադրված աղբամանների մոտով, իսկ մարդիկ չեն կարողանում նույնիսկ տան աղբը  հասցնեն աղբամանները:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր