211652_close_icon
views-count5852 դիտում article-date 13:13 10-11-2021

Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ համայնք, բարեկեցիկ գյուղ և քաղաք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով. Էդուարդ Բաբայան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր:

Կենսունակ տեղական ինքնակառավարումն ամենակարևոր քննությունն է պետականություն կերտող ցանկացած հասարակության համար:

Լինել զարգացող պետություն՝ նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ:

Շնորհավորում եմ բոլոր համայնքներին, համայնքների ղեկավարներին, համայնքի զարգացման մեջ ներդրում ունեցող յուրաքանչյուր բնակչի՝ այս կարևոր օրվա կապակցությամբ:

Հարկավոր է ջանք չխնայել՝ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության բարձրացման ուղղությամբ՝ առաջին տեղում դասելով գյուղի, համայնքի շահերը:

Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ համայնք, բարեկեցիկ գյուղ և քաղաք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով:

Վստահ եմ, առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ:

Միասի՛ն իրագործենք այս տեսլականը:

Նմանատիպ նյութեր