Մինչ վարչապետը քար ժպիտով կանխատեսում է թոշակառուների համար բարեկեցիկ կյանք, կուտակայինի դեմ պայքարը շարունակվում է. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ փետրվարի 21-ին Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը երթ անցկացրեց Մատենադարանի հարակից տարածքից:
Լուսավորության երթի. մասնակիցները լապտերներով, լուսարձակող սարքերով շարժվեցին Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոցներով և շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Մասնակիցները վանկարկում էին «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Դեմ ենք» կոչերով, շատերը նաև երգում են ազգային ազատագրական երգեր։
Հանրապետության Հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին ուկրաինական «Եվրամայդանի» զոհերի հիշատակը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի