92766 դիտում
11:46 10-04-2022
Երևանում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է սև գույնի ավտոմեքենան վրաերթի ենթարկում հետիոտնին և դիմում փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Մարգարյան 23/6 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Դերենիկ Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հարչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8953 դիտում
21:21 15-08-2017
Ավտոմեքենան փախցնողի դեմքը ֆիքսել է տեսախցիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
33018 դիտում
12:44 29-02-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանում ինչպես է 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի ենթարկում հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ