95970 դիտում
10:32 17-11-2021
Գողություն Երևանում. տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դիմակավորված անձինք «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողանում զինվորի համար հանգանակված գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսախցիկը արձանագրել է այդ պահը, թե ինչպես են ստահակները իրենց սև գործը կատարում, իսկ հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել գողությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6984 դիտում
20:37 02-08-2017
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գեղեցկության սրահից դրամապանակ գողանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)