211652_close_icon
views-count1818 դիտում article-date 15:40 06-04-2022

Չեխիան T-72 տանկեր է ուղարկել Ուկրաինա

Չեխիան T-72 տանկեր եւ BMP-1 հետեւակի մարտական ​​մեքենաներ է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը պաշտպանության նախարարությունում:

Չեխիայի հանրային հեռուստատեսությունը հայտնել է ուղարկման մասին՝ Twitter-ում կադրեր հինգ տանկ եւ հինգ մարտական ​​մեքենաներով գնացքի կադրեր տեղադրելով: Ռեպորտաժում ասվում էր, որ առաքումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համաձայնեցված նվեր է։

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ տեղեկությունը հաստատել է Չեխիայի ստորին պալատի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Օնդրեյ Բենեշիկը։

Աղբյուրը Չեխիայի պաշտպանական համայնքից եւս հաստատել է, որ տանկեր եւ մարտական ​​մեքենաներ են ուղարկվել, սակայն, անվտանգության նկատառումներց ելնելով, հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել:

Պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան հայտարարել է խորհրդարանին, որ չի հաստատի կամ հերքի Ուկրաինային Չեխիայի օգնության մասին տեղեկությունները։ «Ես միայն վստահեցնում եմ ձեզ, որ Չեխիան… օգնում է Ուկրաինային որքան կարող է եւ կշարունակի օգնել ռազմական տեխնիկայով՝ թե՛ թեթեւ, թե՛ ծանր»,- ասել է Չերնոխովան։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չեխիան փետրվարի 24-ին պատերազմի սկզբից գրեթե 1 միլիարդ կրոն (45 միլիոն դոլար) ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային:

Նմանատիպ նյութեր