1064 դիտում
14:04 25-08-2014
Ռուսաստանը ցանկանում է այս շաբաթ Ուկրաինա ուղարկել հումանիտար երկրորդ ավտոշարասյունը
Ուկրաինական УНИАН լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանը ցանկանում է այս շաբաթ Ուկրաինա ուղարկել հումանիտար երկրորդ ավտոշարասյունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ երկրորդ շարասյան ուղարկումը չի պահանջի երկար ժամանակ՝ հաշվի առնելով առկա փորձը.
«Մենք երեկ նոտա ենք հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ իրազեկելով հումանիտար բեռների հերթական շարասյունը պատրաստելու մեր մտադրության մասին, ներկայացրել ենք այն բեռները, որոնց պլանավորված է ուղարկել: Մենք հույս ենք հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները կհամագործակցեն մեզ հետ և կհամաձայնեցնեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Ռուսաստանը հուսով է, որ դա չի պահանջի երկար ժամանակ՝ հաշվի առնելով արդեն ունեցած փորձը: Մենք համոզված ենք, որ դա անհրաժեշտ է անել արդեն այս շաբաթ»:
Նմանատիպ նյութեր
990 դիտում
11:15 07-10-2014
112 բեռնատարից բաղկացած գերմանական հումանիտար ավտոշարասյունը մուտք է գործել Ուկրաինա
1245 դիտում
16:17 11-09-2014
Վրաստանը առաջին հումանիտար օգնությունն է ուղարկել Ուկրաինա
1135 դիտում
11:12 04-11-2014
6-րդ հումանիտար օգնությամբ բեռնված ռուսական ավտոշարասյունը շարժվել է դեպի Դոնբաս
Այս բաժնից
1639 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան
1114 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1075 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին