211652_close_icon
views-count593 դիտում article-date 23:21 24-01-2023

ԱՄՆ-ը կարող է Abrams տանկեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը, ըստ երեւույթին, հրաժարվում է Ուկրաինա M1 Abrams տանկեր ուղարկելու առարկությունից, եւ տանկերի մատակարարման մասին հայտարարությունը կարող է արվել արդեն այս շաբաթ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

Նրանց խոսքով՝ իրենց հայտնի չէ Ուկրաինա Abrams տանկեր ուղարկելու ԱՄՆ-ի վերջնական որոշման մասին, ինչը կարող է խրախուսել Գերմանիային հետեւել նրա օրինակին:

Միացյալ Նահանգներն այս որոշումը կայացրել է օրեր անց այն բանից, երբ Վաշինգտոնը դեմ է հանդես եկել Abrams ուղարկելուն՝ չնայած Կիեւի պահանջներին եւ Բեռլինի վրա հանրային ճնշմանը՝ Կիեւ գերմանական արտադրության Leopard տանկեր ուղարկելու համար:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Abrams-ը դժվար է սպասարկել, ինչպես նաեւ դժվար է ուկրաինացիներին սովորեցնել, եւ այն աշխատում է ռեակտիվ վառելիքով, ինչը տանկը դարձնում է վատ ընտրություն պատերազմի այս փուլի համար:

Նմանատիպ նյութեր