211652_close_icon
views-count9849 դիտում article-date 23:06 29-03-2022

Նորվեգիա – Հայաստան` 9:0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Օսլոյում ընկերական հանդիպում անցկացրեց  Նորվեգիայի ընտրանու հետ և պարտվեց 0:9 հաշվով:
 
Առաջին խաղակեսի 17-րդ րոպեին մեր հավաքականը մնաց 10 հոգով. Արման Հովհաննիսյանը կոպիտ սահանկումով խախտեց կանոնները Էրլինգ Հոլանդի նկատմամբ և հեռացվեց դաշտից: Ավելի ճիշտ, հայ ֆուտբոլիստն ինքը վնասվածք ստացավ այդ դրվագում և պատգարակով դուրս բերվեց դաշտից:
 
 Դրանից հետո նորվեգացիները հեշտությամբ իրացրեցին մեկ խաղացողի առավելությունը, միայն առաջին խաղակեսում խփելով 5 անպատասխան գնդակ:
 
Երկրորդ խաղակեսում նորվեգացիները շարունակում էին իրենց գոլային հրավառությունը, ևս 4 անգամ Դավիթ Յուրչենկոյին ստիպելով գնդակը հանել ցանցից՝ 9:0: Նշենք, որ սա Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն էր պատմության մեջ:
 

Նմանատիպ նյութեր