Կանանց ֆուտբոլի ԱԱ․ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով դադարեցվել է
Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը, որն անավարտ էր մնացել ուժեղ մառախուղի պատճառով, կվերախաղարկվի վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Ավանի ակադեմիայի մարզադաշտում այսօր նշանակված խաղն ընդհատվել էր 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր՝ հօգուտ նորվեգացիների: