58370 դիտում
18:42 29-03-2022
Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. հերթական կամուրջը փլուզման վտանգի առաջ է. գյուղացիները ասում էին. «Գոնե այս անգամ փոխվարչապետը տված խոստումը կատարի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետն էր, Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, ակցիաներ իրականացրեցին ու պահանջում էին, որպեսզի մարզպետը դիմի կառավարությանը և հետևողականորեն հասնի նրան, որ վերջապես Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մի քանի գյուղեր կապող 2 կամուրջները հիմնովին վերակառուցվեն, քանի որ այդ կամուրջներն արդեն դարձել են մահաբեր:
Բողոքի ակցիաների մասնակիցների հետ այն ժամանակ մարզպետ Հ. Մաթևոսյանի կարգադրությամբ հանդիպեցին մարզպետարանի պատասխանատուները և խոստացան, որ հաշված ամիսների ընթացքում խնդիրը կլուծվի: Բնակիչները, հավատալով Հ․ Մաթևոսյանին, դադարեցրեցին բողոքի ակցիաները:
Հիմա արդեն Հ. Մաթևոսյանը փոխվարչապետ է և ավելի մեծ լծակներ ունի 2 տարի առաջ իր տված խոստումը կատարելու ու մինչ գյուղացիները սպասում են, թե իրականություն կդառնա նրա կողմից իրենց տրված խոստումը, հիմա էլ նշված ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի Սև Ջուր գետի կամուրջն է դարձել պատուհաս: Որոշ հատվածների հենասյուներ ճաքեր են տվել, իսկ երեկ էլ առաջացել է նստվածք ու հիմա գյուղացիները դիմում են Հ. Մաթևոսյանին, ասելով. «Էն 2 հատը դորդուբեշ չարիք, հիմա էլ երրրոդն է այդ վիճակում ընկել»:
Գյուղացիները կատակում էին նաև, ասելով. «Սիրելի Հ. Մաթևոսյան, մեր սեղանից ձեր սեղան»:
Գյուղացիների ահազանգերին միայն օպերատիվորեն արձագանքել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները:
Ճանապարհային ոստիկանները հերթապահություն են իրականացնում, որպեսզի այն բեռնատարները, որոնք բարձված են ապրանքով շրջանցեն արդեն վթարային դարձած կամուրջը և երթևեկեն այլընտրանքային ճանապարհով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը արդեն տեղեկացվել է այս կամրջի մասին և նրա հանձնարարականով ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուները արդեն այցելել են նշված վայր ու հիմա էջմիածնի տարածաշրջանի ճանապարհներն սպասարկող «Գրիգոր Շին» ընկերության աշխատակիցների հետ՝ տնօրեն Վարդան Կարապետյաի գլխավորությամբ, արդեն ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարային կամրջի կողքի հատվածը ժամանակավորապես կարգի բերելու, երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելով՝ հանձնել շահագործման:
Այս պահին օպերատիվորեն ժամանել են «Գազպորմ Արմենիա» Էջմիածնի Գազպրոմի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես գազազրկելու են մի քանի գյուղեր, որպեսզի կամրջի կողքով անցնող գազախողովակները հեռացնեն ու ճանշինականները սկսեն իրենց աշխատանքը: Մարդաբոյ նստվածքը պատվել է անվադողերով, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ուզում ենք այս անգամ հավատալ, որ կառավարությունը վերջապես այս 3 կամուրջների հարցը կլուծի: Հակառակ դեպքում՝ կարճ ժամանակ անց այդ կամուրջներն անցնելիս խաչակնքվելու ենք»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ