211652_close_icon
views-count108812 դիտում article-date 18:42 25-03-2022

«Դիրքերում մտածում ենք վարկերի ու պարտքերի մասին, աշխատավարձը ցածր է». պայմանագրային զինծառայող. forrights.am

forrights.am-ը գրում է. Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների շրջանում դժգոհություններ են հասունացել ցածր վարձատրության պատճառով: Հայ-ադրբեջանական շփման գծում իրենց կյանքը վտանգելով փոքրացած Հայաստանի սահմանները կյանքի գնով պահողները  մոտ 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

Հայաստանում խորացող աղքատության և տարեսկզբից սկսած ու կանգ չառնող գնաճի ֆոնին Հայաստանի իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: Զինծառայողների սոցալական պայմանները ոչ, բայց իշխանություններն իրենց կյանքը բարեկեցիկ դարձնելու հարցում ջանք չեն խնայում: Այս իշխանությունը նախարարներին, նրանց տեղակալներին, քարտուղարուհիներին,  պատգամավորներին, նրանց օգնականներին բարձր պարգևավճարներ բաշխելու ռեկորդներ է սահմանել: Շքեղ կյանքով ապրելու քայլերը ոչ սկսվում են յոթանիշ պարգևավճարներով, ոչ էլ ավարտվում՝ ԱԺ նախագահի համար 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ BMW գնելով: Այս ֆոֆին, սակայն, պայմանագրային զինծառայողները տուն ցամաք հաց մեծ դժվարությամբ են տանում: Շատերն էլ դիմումներ են գրում ու դուրս գալիս ծառայությունից:

forrights.am-ի խմբագրություն ահազանգած պայմանագրային զինծառայող Խաչիկ Բարսեղյանը նշում է՝ պայմանագրային զինծառայողն այսօր չի ստանում այնքան աշխատավարձ, որով հնաարվոր կլինի նվազագույն կենսական պայմաններ ապահովել ընտանիքի համար:

«Մենք ամռանն աշխատում ենք օձերի, կարիճների մեջ, հողի ու քլունգի հետ կռիվ ենք տալիս և ստանում ենք ավելի քիչ, քան օրինակ պարեկը կամ ավտոբուսի վարորդը: Մեր կառավարությունը պետք է այս ամենի մասին իմանա»,- ասում է 13 տարվա պայմանագրային զինծառայողը:

 Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում բնակվող Խաչիկը  ոչ միայն իր այլ նաև ջոկի խնդիրներն է ներկայացնում: Ասում է` սահմանին կանգնած մտածում են, վարկերի, պարտքերի ու տուն գոնե հաց տանելու մասին:

«Կառավարությունում չգիտե՞ն, որ պայմանագրային զինծառայողները սոցիալապես վատ պայմաններում են ապրում՝ պարտքերի ու վարկերի տակ խորտակված  ենք: Չենք կարողանում մեր տունը պահել: Չենք ասում տան համար ինչ-որ բան առնենք կամ վերանորոգում անենք, զուտ սոցիալական խնդիրները չենք կարողանում լուծել: Ուզում ենք, որ մեր կառավարությունը մեր խնդիրներին ուշադրություն դարձնի:

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր