«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին չի հուզում այն, որ Կառավարության ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհը, որը քաղաքացիներն ընդունեցին մեծ ոգևորությամբ, արդեն ստացել է «մահաբեր ճանապարհ» անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ի հարևանությամբ նոր ստեղծված ճանապարհը վարորդների և հետիոտների համար դարձել է պատուհաս, քաղաքացիները գոհ են ճանապարհի կառուցումից, սակայն երկար ժամանակ է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը խոստացել էր լուսակիրներ տեղադրել ու կատարել հետիոտնային անցման գծանշումներ, կամ էլ քաղաքացիների խնդրանքով՝ գոնե վերգետնյա անցում կառուցել, ինչի շնորհիվ էլ երթևեկությունը կդառնար անվտանգ, այդպես էլ չի իրականացրել:
Նշված վայրում լուսակիրների բացակայության պատճառով անընդհատ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական ու մեծ թվով վիրավորներով, իսկ հետոիտնային կամ վերգետնյա անցում չլինելու պատճառով ցավոք լինում են նաև ողբերգական վրաերթեր:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ է ու լուսակիրների բացակայության պատճառով վարորդները, այդ թվում՝ միջհամայնքային, միջմարզային երթուղայինները չգիտեն՝ ով՝ երբ պետք է հատի ճանապարհը, ինչն էլ վթարների աճ է գրանցում այդ հատվածում:
Հետիոտներն էլ անցնելիս նախ խաչակնքվում են, որ անվտանգ կանցնեն փողոցը, ապա խնդրում են վարորդների հետ միասին, որպեսզի Կառավարությունը՝ մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը՝ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ, լավ գործը ավարտին հասցնի:
Ու դրա արդյունքները կլինեն բավականին շոշափելի, կքչանան ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ աշխատանքները կատարելու համար տարիներ առաջ Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ներկայիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարականներ էին տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, որպեսզի ուսումնասիրեն տեղանքը և անհրաժեշտ գործողությունների փաթեթը ներկայացնեն ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ինչը արվել է, և «Ճանապարհային դեպարտամենտ»-ը խոստացել է, որ կտեղադրվեն լուսակիրներ և անհրաժեշտ կահավորանքներ, սակայն 1 տարի է՝ ոչ մի դրական արդյունք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի