211652_close_icon

Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը այդպես էլ չդարձավ իր բնակչի «դարդին դարման» անող․ եթե «Վեոլիա ջուր»-ը այսօր օպերատիվ արձագանքեց ու դիտահորը մաքրեց կեղտից, ապա թաղապետը, Նաջարյանի օրինակով հերթական  դիմումն է պահանջել․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3585 դիտում article-date 21:00 25-11-2025
Այն, որ վերջին մեկ տարում, SHAMSHYAN.com-ը անընդհատ ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց արդարցի զայրույթն  են ուղղում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։

Գրեթե ամեն շաբաթ 3-4 ահազանգեր է ստանում SHAMSHYAN.com-ը ու բնակիչները բողոքում են, որ թե Արաբկիրի թաղապետը, թե «Վեոլիա ջուր»-ը իրենց բարձրացրած խնդիրներին ցուցաբերում են ոչ սրտացավ մոտեցում։ 

Ինչպես Այգեձոր փողոցի 1-ին նրբանցքի 56 հասցեից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 տարուց ավելի է բնակիչները անընդհատ դիմում են Արաբկիրի թաղապետարան ու «Վեոլիա ջուր», որպեսզի վերջապես հասկանան, թե ով է վերացնելու խնդիրը, որը պատուհաս է դարձել բնակիչների համար։ 

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեկուկես տարի է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի կացության վայրից չգիտենք խմելու, ոռոգման, թե կոյուղաջուրը դուրս է գալիս ու հոսում ամբողջ փողոցով, լցվում անգամ մի քանի սեփական տների նկուղներ։ Ում ասես դիմել ենք, էլ Արաբկիրի թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր»։

Եթե «Վեոլիա ջուր»-ը մեզ պատասխանում, թե դա իր ֆունկցիան չէ, ապա Արաբկիրի թաղապետարանից, նույն «քոփի փաստ» արած խոսքերն են ասում՝ «տեղյակ ենք, դիմում գրեք»։ Հիմա ուզում ենք հասկանանք 21-րդ դարում Արաբկիրի թաղապետարանում Նաջարյանի ոճով ե՞ն աշխատում։

Մեռանք դիմում գրելով։ Երեկ էլ ենք հարևաններով Արաբկիրի թաղապետարանում դիմում գրել, բայց հույս էլ չունենք, թե խնդիրը կլուծվի։ Թաղապետարանի ոչ սրտացավ մոտեցման պատճառով սեփական քանի տների հիմքեր են վնասվում։ Էսօր գոնե «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորեց ու եկավ փողոցի խցանված դիտահորը բացեց։ Կարծես էդ մի հոգսից պրծանք, բայց մյուս խնդիրը, որ դեսպանի կացության վայրից դեռ չգիտեն ինչ ջուր է հոսում ու ողողում ամբողջ փողոցն ու տները՝ պետք է լուծի Արաբկիրի թաղապետարանը, բայց դե նրանք արհամարած ունեն բնակչին, մոռանալով, որ մոտենում է արդեն 2026 թվականի ընտրությունները ու էդ ժամանակ ինչ երեսով են գալու ու մեզանից քվե խնդրելու։

Հիմա հույս չունենք թաղապետից, խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավատալով, որ գոնե նրա մի զանգը բավական է, որպեսզի թաղապետը իրարով գա»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արաբկիրի թաղապետարանը վերջին տարիներին  ունեցել է այնպիսի թաղապետեր, ովքեր միշտ կանգնած են եղել իր բնակչի խնդիրների լուծման առաջնագծում և տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած ժամին, թե ցերեկը, թե գիշերը միշտ միայնակ չեն թողել արաբկիրցուն, երբ խնդիրներ են եղել, և այդպիսի թաղապետեր են եղել՝ Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը ու Արամ Ազատյանը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր