Ժամկետանց վարկերի կշիռը 2019-ին ընդհանուր վարկերի մեջ եղել է ռեկորդային ցածր. Նիկոլ Փաշինյան
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է։ Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։
Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,-նշել է վարչապետը: