Տույժ-տուգանքները սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում վերացնելը հասկանալի է, բայց ոչ բիզնես վարկերի դեպքում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես կողմնակից եմ, որ այդ տույժ-տուգանքները վերացվեն սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում: Դա և հասկանալի է, և ընդունելի է: Սպառողական վարկերից հիմնականում ցածր ապահովված խավն է օգտվում և հնարավորություն չունի նաև տույժ վճարելու համար: Իսկ բիզնես վարկերի դեպքում ես միանշանակ դեմ եմ, որովհետև կան բիզնեսներ, որոնց 10 մլն և ավելի վարկ է տրամադրվել: Այդ գումարը ներգրավվում է միջազգային կառույցներից որոշակի ժամկետով կոնկրետ ծրագրի համար:
Եվ եթե հանկարծ այդ 10 մլն-ը 1 տարի հետո ամբողջությամբ մարի, մնացած 4 տարվա տույժ- տուգանքը մնում է բանկի վրա: Այդ գումարը նորից ե՞րբ կտեղաբաշխվի: Դա կարող է տևել 6 ամիս, 1 տարի: Բանկը վնասներ կունենա»,- մեր թղթակցին ասել է «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ էմիլ Սողոմոնյանը խոսելով վարկերը վաղաժամկետ մարելու դեպքում տույժ-տուգանքների վերացման մասին:
Ըստ նրա՝ բանկերն այսօր խոշոր հարկատուներ են, իսկ դրանց եկամուտների և շահույթների լրիվ նվազումը բացասական արդյունքների կհանգեցնի. բյուջեի մուտքերը կնվազեն, կբացառվի օտարերկրյա ներդրողների մուտքը Հայաստան. «Առանց այն էլ մենք ներդրումների սուր խնդիր ունենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: