211652_close_icon

Արդեն 2026–ին կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան. Պապիկյան

views-count1126 դիտում article-date 20:34 25-11-2025
Վերջին տարիներին էական փոփոխություններ ենք արել կրթության ոլորտում. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, որ մեր սպաների ձևավորման հիմնական կրթօջախը, մենք մի շարք սոցիալական և խրախուսական մեխանիզմներ ենք ներդրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հեը հանդիպման նշեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Արդեն իսկ 2026–ին կուենանք առաջին շրջանավարտները, որոնք ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան։ Այսինքն սպան, որը կնշանակվի X զորամասում ծառայության, միանգամից իր կողմից վաօրոք  ընտրած բնակարանը կստանա, որը կարող է օգտագործել իր ծառայության ողջ ժամկետի ընթացքում։ Բնակարանը ամբողջությամբ կլինի նրանը մի բացառությամբ, որ չի կարող այն վաճառել։ Կարող է վարձակալության տալ, կարող է ինքը բնակվել և այլն։

Կոչ եմ անում մեր պատանիներին որոում ընդունել և դառնալ սպա, որովհետեւ բացի բնակարանային պահովումը մենք նաև երաշխավորում ենք բժշկական ծառայություն, ապագայում դա կդառնա բժշկական ապահովագրություն, ինչպես նաև բարձր աշխատավարձ։ Կարծում եմ՝ քաղաքացին հասարակության մեջ իր տեղը գտնելու համար կարող է այդ որոշումն ընդունել և ընտրել իմ կարծիքով ամենապիտանի մասնագիտություններից մեկը՝ զինվորականի և սպայի բարձրագույն կոչում ստանալը»,–ասաց նա։

Մյուս հարցը, ըստ Պապիկյանի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է. «Շուրջ 2 տարում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր շարքերն են համալրել ժամկետային շարքային 4225 զինծառայող, որոնք արդեն պայմանագրային զինծառայողներ են։ Նրանք ՊՆ–ի հետ պայմանագիր են կնքել 5 տարով և 5 տարի լինելու են մեր բանակի հիմնական կազմը»։

Պապիկյանը կոչ արեց ծնողներին եւ զորակոչիկներին ուշի ուշով ուսումնասիրել այս ծրագիրը, որը ենթադրում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն, որից հետո անցնում է պայմանագրային ծառայության 5 տարով, ստանալ բարձր աշխատավարձ։ «Ատեստավորման արդյունքում, նրանք կարող են ստանալ զգալի աշխատավարձ»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր