211652_close_icon

Նիկոլ Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում․ Aravot.am

views-count1351 դիտում article-date 20:04 25-11-2025
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում.

Auroranews-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: 

Մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր