211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը Էրեբունու, Դաշտենցի, Այվազովսկու փողոցների խաչմերուկը կապիտալ ասֆալտապատել է, սակայն լավ գործը մնացել է անավարտ. գծանշումների բացակայությունը վիճաբանությունների, երբեմն էլ ծեծռտուքների պատճառ է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1495 դիտում article-date 14:45 25-11-2025
Վերջերս Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կապիտալ ասֆալտապատում է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու, Այվազովսկու, Դաշտենցի փողոցներում: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն, որ Երևանի քաղաքապետարանը որակյալ ասֆալտապատում է իրականացրել, դա ողջունելի է, սակայն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն ասում են, որ լավ գործը անավարտ է մնացել:
 
Գծանշումների բացակայության պատճառով երբեմն վարորդների միջև տեղի են ունենում լեզվակռիվներ, իսկ 2-3 անգամ էլ դրանք ավարտվել են ծեծկռտուքով, քանի որ չկան գծանշումներ ու ով ինչպես ուզում, հատում է ճանապարհը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր