211652_close_icon
views-count1533 դիտում article-date 10:03 24-03-2022

Բայդենը գործընկեր պետությունների հետ քննարկելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցը․ «Ամերիկայի ձայն»

Շուտով լրանում է պուտինյան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված ներխուժման առաջին ամիսը: Աստիճանաբար աճող ռազմական գործողությունների այս ընթացքում արտակարգ հանդիպումներ են անցկացնում ՆԱՏՕ-ն եւ Մեծ յոթնյակը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն է ասում, «Նախագահ Ջո Բայդենը կմիանա ԱՄՆ-ի գործընկերներին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելու և գործող պատժամիջոցները խստացնելու նպատակով: Նա դաշնակիցների հետ կաշխատի ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ուժերի ավելի երկարաժամկետ ճշգրտումների ուղղությամբ, կհայտարարի եվրոպական էներգետիկ անվտանգության բարձրացման և ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերջնականապես նվազեցնելու համատեղ գործողությունների մասին»։

Այս հանդիպումների նպատակն է ուժեղացնել Մոսկվայի հետ բանակցելու ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքերը։ Ուկրաինայի նախագահը ազդարարել է, որ հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումից հետո ինքը բաց է` քննարկելու համար արևելյան Դոնբասի շրջանի և Ղրիմի կարգավիճակը: Կիևը նաև պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ին լիարժեք կերպով անդամակցելու նպատակներից հրաժարվելու պահանջը` անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալու դիմաց:

Ինչպես փորձագետներից Ջոնաթան Քաթսն է ասում Skype-ի միջոցով, «Նման կետի հասնելու դեպքում, դրանով բավարարվելը բավական չի լինելու: Ռուսաստանը նաեւ պետք է փոխհատուցի Ուկրաինայում ավերածությունները վերականգնելու համար»,- ասում է նա։

Կան այլ փորձագետներ, որոնք, ինչպես Շոն Մոնագանն է ասում Skype-ի միջոցով, «Եվրոպայում ավելի լայնածավալ պատերազմը սկզբունքորեն աղետալի կլինի: Եվ ՆԱՏՕ-ի հիմնական դերն այստեղ, ըստ էության, Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելն է: Այսպիսով, ՆԱՏՕ-ն իրական աշխատանք ունի կատարելու այս պատերազմը զսպելու համար, որպեսզի Ռուսաստանը չունենա եվրոպական այլ երկրների դեմ գործողություններ իրականացնելու հնարավորություն»,- ասում է նա:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, թե «Լեհաստանում Միացյալ Նահանգները մեծ թվով ուժեր է կուտակել, որպեսզի կարողանա օգնել, պաշտպանել և ամրապնդել արևելյան թեւը: Լեհաստանը պետք է պայքարի ոչ միայն Ուկրաինայի դեմ այս պատերազմում, այլ նաեւ ընդդեմ Բելառուսում Ռուսաստանի ռազմական տեղակայումների դեմ»:

Սպիտակ տունը չի հաստատել այն ենթադրությունները, որ Բայդենը Լեհաստանում գտնվելու ժամանակ այցելելու է փախստականներին։ Նա նաեւ այց չի կատարի Ուկրաինա՝ հաշվի առնելով նախագահի կողմից պատերազմական գոտում գտնվելու վտանգը։

Նմանատիպ նյութեր