ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները խստացնելու հարցը
Եվրոպական միության անդամ-պետությունների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում եւ դրա հետ կապված` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը , Դանիայի արտգործնախարար Մարտին Լիդեգարդի խոսքով` Ռուսաստանի հանդեպ դիվանագիտական եւ տնտեսական ճնշումը պետք է պահպանել, քանի դեռ Ռուսաստանից Ուկրաինա զինամթերք է տեղափոխվում:
Մի քանի երկրների արտգործնախարարներ եւս հայտարարել են ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներն ավելացնելու մասին:
Պաշտոնական Մոսկվան էլ հերքում է լուրերը, թե զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինայի գրոհայինների համար: