211652_close_icon
views-count138850 դիտում article-date 23:04 21-03-2022

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածվել Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջում. «Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։ Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր:

Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Էդգարը հիանալի առաջնորդ էր, ով միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:

 Որպես նրա թիմ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։ Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր