Timati-ի, L՛One-ի, Mot-ի, Kristina Si-ի համերգին ընդառաջ Jet Set ընկերությունը Dalma Garden Mall-ում իրականացրեց ինքնատիպ ֆլեշ մոբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, EXCLUSIVE.am-ը 2017թ.-ի ամենասպասված համերգի կենտրոնում է: Եվ, ահա, հերթական անակնկալը՝ կազմակերպիչներից:
Jet Set ընկերությունը, որը հանդիսանում է Timati-ի, L'One-ի, Mot-ի, Kristina Si-ի համերգի կազմակերպիչ, ապրիլի 7-ի Dalma Garden Mall-ում ֆլեշ մոբ էր կազմակերպել՝ «Waiting for Black Star in Yerevan» թեմայով: Ֆլեշ մոբը իրականացրեց Swag Art School-ը, ովքեր պրոֆեսիոնալին վայել մատուցեցին ներկաներին:
Պետք է փաստենք այն, որ Դալմայի այն հատվածում, որտեղ անցկացվում էր Ֆլեշ մոբը, ասեղ գցելու տեղ չկար ու ներկաների բարձր տրամադրությունը ապահովված էր։ Ի վերջո, դա էլ հենց կազմակերպիչների նպատակներից մեկն էր՝ փոխանցել բարձր տրամադրություն և դրական լիցքեր՝ ներկաներին: Այն նաև հիշեցում էր ևս մեկ անգամ այն մասին, որ մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայնա Black Star խմբի համերգը:
Մեզ հետ զրույցում Jet Set-ը հատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցել են Ֆլեշ մոբի կայացմանը՝ New Yorker Արմենիա խանութ-սրահին, պարողներին՝ հագուստ տրամադրելու համար, Dalma Garden Mall-ին՝ տարածք տրամադրելու համար, նկարահանումներ իրականացնող խմբին և բոլոր նրանց, ովքեր ներկա գտնվեցին Ֆլոշ մոբին:
Միաժամանակ զրուցակիցներից մեկն ասաց, որ մայիսի 12-ին սպասվում է գեղեցիկ համերգային շոու, որտեղ բարձր տրամադրությունը ապահովված է լինելու, քանի որ թեժ օր է սպասվում:
Ֆլեշ մոբի բարձր տրամադրությունը ապահովեց DJ Smoke-ը:
Ֆլեշ մոբի տեսանյութը կներկայացնենք շուտով...
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ