211652_close_icon
views-count54832 դիտում article-date 15:02 01-02-2023

Ճանապարհի մերակասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում ավտովթարի են ենթարկվել «Արար» հինադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ու «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, ինչպես միշտ՝ տեղի ճանշինը, «կարմիր կովի նման, կաշին չի փոխում»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, ճանաչված քաղաքական ու հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը ինչի պատճառով Opel-ը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հատվածին։

Opel-ի վարորդին առաջինն օգնության են հասել Ա․ Չալաբյանն ու Ա Խաչիկյանը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր