Լիդուշիկը King Garden-ում հանդիպեց իր երկրպագուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լիդա Առաքելյանը, նույն ինքը՝ Լիդուշիկը, մարտի 25-ին King Garden ընտանեկան ժամանցի կենտրոնում հանդիպեց իր մեծ ու փոքր երկրպագուներին:
Բացառիկ համերգ-հանդիպման ընթացքում հնչեցին երգչուհու լավագույն մանկական երգերը: Ինտերակտիվ հանդիպման շրջանակում երգչուհին պատասխանեց նաև ներկաների հարցերին, խոսեց նոր տեսահոլովակի նկարահանման, իր երազանքների ու առաջիկա անելիքների մասին:
Հոգով միշտ մանուկ, բայց արդեն օրիորդ երգչուհին հանդիսատեսի ցանկությամբ մի քանի կատարում երգեց նաև իր սիրելի երգրպագուների հետ միասին: Լիդուշիկի համերգ-հանդիպումը վարեց հաղորդավար Արթուր Օսիպյանը: