2203 դիտում
19:46 15-03-2022
Տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 14-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայրենիքի պաշտպանության ընթացքում անմահացած տղաների մայրեր ու քույրեր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։
Միջոցառումը կազմակերպվել էր 44-օրյա պատերազմում անմահացած հայորդի, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆայել Սահակյանի մոր նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ հետ համատեղ։
Բեմից հնչած մաղթանքներն ու ելույթները, ասմունքն ու երգը միտված էին հայ կնոջ, տղամարդկանց հետ հանուն հայրենիքի կողք կողքի մարտնչած հայուհիների կերպարի ներկայացմանն ու մեծարմանը։ Օրվա գլխավոր մաղթանքը մեկն էր՝ ուժ և կորով հերոսածին մայրերին։
Նմանատիպ նյութեր
7801 դիտում
21:22 08-07-2018
Մոսկվայում 25 հազար երկրպագու մասնակցել են Ռուսաստանի հավաքականի մեծարմանը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
17:19 05-05-2024
Վաղը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
640 դիտում
15:50 05-05-2024
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք