211652_close_icon
views-count9250 դիտում article-date 14:52 06-04-2023

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հերոսածին մայրերի կողմից ստեղծված «Որդիների կանչ» ՀԿ-ն հրավիրում է Նկարիչների միություն և Առնո Բաբաջանյան համերգասրահ

Վաղը՝ ապրիլի 7-ին, Երևանում նախատեսված է մշակութային միջոցառում, որը կազամակերպել է «Որիդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ 

Ժամը 15։30-ին Աբովյան 2 հասցեում՝ Նկարիչների միությունում տեղի է ունենալու Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների նկարներով ցուցահանդես։ 

Իսկ ժամը 17։00-ին Աբովյան 16 հասցեում գործող Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա միջոցառում նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հերոսածին մայրերին։ 

«Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամների կողմից կազմակերպված նշված միջոցառումներին այցելուների համար մուտքն ազատ է։ Իսկ նշված կազմակերպության անդամները 44-օրյա պատերազմի հերոսների ընտանիքների անդամներ են։

Նմանատիպ նյութեր