211652_close_icon

Հերոսածին մայրերի խնդրանքը կարճ ժամանակում ՀԷՑ ընկերության կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն ու Աբովյանի էլցանցի աշխատակիցները իրականացրեցին․ գերեզմանների տարածքով անցնող մահաբեր էլեկտրական սյուները հեռացվեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count5691 դիտում article-date 20:20 02-09-2025
Այսօր, սեպտեմբերի 2-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով, մոտ 2 շաբաթից ավելի տևած Աբովյանի էլեկտրացանցի աշխատակիցները, պետի գլխավորությամբ, վերջնականապես ավարտին հասցրեցին Աբովյանի գերեզմաններում, այդ թվում՝ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների շիրիմների մոտ, դեռ սովետական տարիներից տեղադրված փայտե, փտած էլեկտրասյուների հեռացման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր արդեն Աբովյանի էլեկտրացանցի աշխատակիցները իրենց տեխնիկաներով դուրս եկան տարածքից՝ գործը համարելով ամբողջությամբ ավարտված։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հանգուցյալների մի քանի հարազատներ, ովքեր այցելել էին գերեզմանատուն, հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, բայց ասում էին. «Դեռ սովետական տարիներին տեղադրված փայտե էլեկտրասյուները ամբողջությամբ փտել էին, մի քանի սյուներ կախվել էին ու չէին տապալվում, քանի որ էլեկտրալարերը պահում էին։ ԽՍՀՄ փլուզումից հետո նույն վիճակն էր։ Ամեն անգամ շիրիմներին այցելելիս մտածում էինք, որ ականատես կլինենք, թե ինչպես են փտած էլեկտրասյուները տապալվել ու վնասել շիրիմները։ Անգամ երբ այցելում էինք ու խնկարկում էինք, քամին երբ սկսում էր, թվում էր, թե հեսա էլեկտրասյուները ընկնելու են վրադ։

Ում ասես դիմել էինք, սակայն սայլը տեղից չէր շարժվում։ Վերջերս իմացանք, որ ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանը և տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, իմանալով մեր անհանգստության մասին, օրերի ընթացքում այդ մահաբեր էլեկտրասյուները Աբովյանի էլեկտրացանցի աշխատողները հեռացրեցին։ Ու հիմա մեր շնորհակալությունն ենք ուղղում այդ աշխատանքները բարեխղճորեն կատարողներին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշվել է, որ էլեկտրալարերը անցնելու են գետնի տակով՝ հատուկ մալուխներով, ավելի անվտանգ խողովակներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը օգոստոի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի գերեզմաններում սովետական տարիներից տեղադրված փայտե էլեկտրասյուների մասին:
 
Հայտնել էինք, որ մեծ թվով քաղաքացիներ, որոնց հարազատների աճյուններն ամփոփված են Աբովյանի գերեզմանատանը, ամեն անգամ այցելելով հարազատների, այդ թվում՝ Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին, մտավախություն են ունեցել, որ դարն ապրած, փտած էլեկտրասյուները կտապալվեն ու կվնասեն շիրիմները: 
 
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրողը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հրատապ խորհդակցություն էր հրավիրել ու տվել էր հանձնարարարակններ, որպեսզի անհապաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցները հեռացնեն վտանգավոր, արդեն չօգտագրծվող փայտե էլեկտրասյուները: 
 
Օգոստոսի 19-ին, Ռ. Պետրոսյանի կարգադրությամբ սկսվել էին ապամոնտաժման աշխատանքները, կտևեն մի քանի օր, ինչից հետո այլևս գերեզմանների տարածքով էլեկտրալարեր չեն անցկացվի, էլեկտրալարերն անցկացվելու են ոչ թե օդով, այլ հողի տակով՝ հատուկ անվտանգության պայմանները պահելով:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդիրը քննարկվել էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի հետ, իսկ վերջինն էլ հանձնարարական է տվել, որեպեսզի «ՀԷՑ»-ի՝ Հանրապետության բոլոր մասնաճյուղերի պատասխանատուները տեղում ուսումնասիրեն առկա խնդիրները և եթե կհայտնաբերվեն դարն ապրած, փտած, իրենցից վտանգ ներկայացնող էլեկտրասյուներ, սեղմ ժամկետներում ապամոնտաժվեն: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Աբովյան քաղաքի գլխավոր գերեզմանատանը, այդ թվում՝ Արցախյան բոլոր պատերազմների նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին այցելելիս, պետք է պարտադիր կրել զրահաբաճկոն և պաշտպանիչ սաղավարտ։

Գերեզմանատանը դեռ սովետական տարիներից տեղադրված բետոնե և փայտաբետոնե էլեկտրասյուները ամեն պահի հնարավոր է տապալվեն նույնիսկ ոչ ուժեղ քամու պատճառով։

Մի քանի սյուներ չեն տապալվում միայն էլեկտրալարերի շնորհիվ, հակառակ դեպքում, ընկնելու պատճառով, հնարավոր է այդ պահին իրենց հարազատների շիրիմներին այցելության եկած մարդիկ տուժեն։

Նույնիսկ այդ սյուների տապալման հետևանքով կկոտրվեն շիրմաքարեր, այդ թվում՝ հերոսների, քանի որ գերեզմանատանը կա նաև զինվորական պանթեոն։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր