Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնոն» ԲԲԸ գործարանում ռումբ է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնոն» ԲԲԸ գործարանում ռումբ է դրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, և կատարվւմ են աշխատանքներ՝ պարզելու համար՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: