101844 դիտում
18:40 17-03-2022
Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայան, որ «Դոմոդեդովո»-ից Երևան ժամանող ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված և վայրէջքից կարճ ժամանակ անց պայթելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը վայրէջքից հետո պայթելու է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան բաժինների ծառայողները:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, որոնց հետ են նաև ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, ասես, ոչ մի նման ահազանգ չի եղել, իսկ ինքնաթիռը, որը ժամանում էր «Դոմոդեդովո»-ից , անվտագությունից ելնելով, այլ վայր է վայրէջք կատարել, որտեղ այս պահին համապատասխան ծառայությունների աշխատակիցները պարզում են՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Ահազանգողը հայտնել էր, որ ինքնաթիռում 2 ռումբ է տեղադրված:
Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22759 դիտում
12:50 15-08-2018
Արտակարգ իրավիճակ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում. ահազանգ է ստացվել, որ այնտեղ ռումբ է դրված և պայթելու է