145178 դիտում
20:28 14-03-2022
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
18026 դիտում
11:56 17-11-2022
Ողբերգական դեպք Տավուշի մարզում․ ըստ մոր հայտարարության՝ 18-օրական տղա երեխան հանկարծամահ է եղել