211652_close_icon
views-count103392 դիտում article-date 13:02 30-04-2019

Արտակարգ դեպք Վանաձորում. ծերատանը լոգանք ընդունելիս այրվածքներ է ստացել 68-ամյա բնակիչը. հավաքվածները շնորհակալություն էին հայտնում առողջապահության նախարարին, Էրեբունու և Վանաձորի բժիշկներին ու ուղղաթիռի անձնակազմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ՝ 68-ամյա Սամվել Ստեփանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել երեկ, կեսօրին՝ մարմնի մոտ 35 տոկոս մակերեսի ջերմային այրվածքներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը գրանցվել է գիշերը: Պապիկը լոգանք ընդունելիս վայր է ընկել, ձեռքով հարվածել տաք ջրի ծորակին, ինչի արդյունքում էլ ջերմային այրվածքներ է ստացել: Վանաձորի բժշկական կենտրոնում անհրաժեշտ անհետաձգելի բժշկական միջոցառումներից հետո որոշում է կայացվել հիվանդին շտապ տեղափոխել Երևան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վանաձորցիներն ասում էին. «Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Վանաձորի և Էրեբունի բժշկական կենտրոնների բժիշկներին, ովքեր բավականին օպերատիվորեն արձագանքեցին դեպքին։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ուղղաթիռի անձնակազմին, ովքեր արդեն երկրորդ անգամ Վանաձորից ուղղաթիռով հիվանդին տեղափոխում են մայրաքաղաքի հիվանդանոցներ»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր